Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունան Պողոսյանն իրեն մեկ անգամ է խրախուսել

Հասարակություն
Hunan-Poghosyan

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեկ օրում իրեն երկու անգամ չի խրախուսել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզպետը մեկ օրում իրեն երկու անգամ  դրամական պարգեւատրում էր  արել: Սյունիքի մարզպետն ասաց, որ մարզպետարանի պաշտոնական  կայքում տեղադրված է, թե խոսքն ինչի մասին է: Կայքից տեղեկանում, ենք որ  Հունան Պողոսյանը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով եւ մեկ անգամ    խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին եւ  պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցներն անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67,16 տոկոսի չափով: Ըստ կայքի՝ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով: «Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝  մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում,  ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀպետական բյուջե»: Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում իրեն նշանակելու մասին լուրերին, «Ա1+»-ին ասաց, որ ինքը Սյունիքի մարզպետն է եւ աշխատում է: