Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները պահանջում են վերականգնողական կենտրոն բացել Ալավերդիում (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-15

Ակների բնակիչ Ռուզաննա Սարիբեկյանը հատուկ կարիքներ ունեցող երեխա ունի, որի խնամքի և հատկապես վերականգնողական նպատակով բուժումների ընթացքում լուրջ խնդիրների է բախվում: Երեխան մանկական ուղեղային կաթված ունի և հետևաբար վերականգնողական կենտրոնի և մասնագետների աշխատանքի կարիք մշտապես զգացվում է: Այսպիսի խնդրի առաջ Ալավերդիում մեկ տասնյակից ավելի ծնողներ են կանգնած: Տիկին Ռուզաննայի նախաձեռնությամբ 15 ծնողներ համախմբվել են և դիմել Ալավերդու համայնքապետարան: Նրանք խնդրում են վերականգնողական կենտրոն բացել Ալավերդիում, քանի որ Երևան գնալու համար և՛ միջոցները չեն բավականացնում և՛ հնարավորությունները: Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում