Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը չեմպիոնությունը փոխեց փոխչեմպիոնությամբ

Սպորտ
a1chess-hajastan-1-1

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին Հայաստանի 2019թ շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ինչպես արդեն նշել էինք, գրոսմայստեր Արման Փաշիկյանն ու միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը նախապես զբաղեցրել էին 1-ին տեղը եւ հռչակվել չեմպիոն: Տղամարդկանց առաջնությունում փոխչեմպիոն դարձավ նախորդ մրցաշարի հաղթող Հայկ Մարտիրոսյանը, որը վերջին տուրում հաղթեց Մանուէլ Պետրոսյանին եւ վաստակեց 5,5 միավոր: Նրանից կեսական միավորով հետ մնացին երեք շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննսիյանն ու Զավեն Անդրիասյանը: Նրանք հենց այդ հաջորդականությամբ էլ զբաղեցրին 3-5-րդ տեղերը: Նշենք, որ առաջնության 5 լավագույն շախմատիստները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվին այս տարի կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը: Կանանց պայքարում մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք 1,5 միավորով հետ մնացին առաջին հորիզոնականը զբաղեցրած Մարիա Գեւորգյանից: