Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անթույլատրելի է. ստացել եմ սպառնալիքներ, սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան․ Զ․ Մեջլումյան (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-Mejlumyan-2-e1547556602366

«Անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը»,- ֆբ-յան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության հասարակայնության հետ կապերի բա-նի պետ Զարուհի Մեջլումյանը՝ շարունակելով. «Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները տիրաժավորեցին ատելության խոսքը, արյան ու սեքսի թեման զարգացրեցին, գեներացրեցին մասսայի՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող թշնամանք պարունակող հիվանդագին մտքերը: Հետևանքն այն է, որ ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության, արժանապատվության, խտրականության արգելքի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բացի այդ ստացել եմ նաև սպառնալիքներ, դիմել եմ ոստիկանություն: Սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան: Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ այս գործելաոճը: Համոզմունք ունեմ, որ սա ղեկավարվում է մեկ կենտրոնից»,- գրել է նա: