Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում հայտնի են հաղթողները:

 

Այսօր կայացած նախավերջին՝ 8-րդ տուրում, տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց իրենց հետապնդողներից մեկի՝ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ եւ վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող մյուս երկու շախմատիստները՝ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննդիսյանը, նույնպես ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ չկարողացան կրճատել միավորների տարբերությունը:

 

Այդպիսով, Արման Փաշիկյանը առաջնության ավարտից մեկ տուր առաջ զբաղեցրեց 1-ին տեղը եւ նվաճեց Հայաստանի հավաքականի ուղեգիր: Մրցանակային մյուս տեղերի համար կպայքարեն վերը նշված երեք շախմատիստներն ու արդեն նախկին չեմպիոն դարձած Հայկ Մարտիրոսյանը, որոնք ունեն 4,5-ական միավոր:

 

Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս է Մարիա Գեւորգյանը, որը ընթացիկ 8-րդ տուրում չնայած ոչ-ոքի խաղաց Մարիամ Մկրտչյանի հետ, սակայն վաստակեց 6 միավոր եւ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար, քանի որ նրանք էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ չկարողացան կրճատել առաջատարի հանդեպ եղած 1,5 միավորի տարբերությունը: