Հերոսի մայրը նորից մայրացավ (տեսանյութ)

Սարատակցի հերոս Կարեն Դանիելյանի մոր աչքերում ուրախության արցունքներ են: Որդեկորույս մայրը վերագտավ մեկ տարի առաջ հայրենի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած միակ արու զավակին:
Փոքրիկների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Առաջինը լույս աշխարհ եկածին մայրն անվանակոչել է հերոսի անվամբ: Ասում է՝ Կարենին նմանություն ունի, քաշով էլ ավելի ծանր է՝ ինչպիսին Կարենն էր՝ թիկնեղ ու ամրակազմ:

«Ցայգ» ՀԸ