Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Թաթոյանն առանձնացրեց պատգամավորներից երկուսին

Քաղաքականություն
tatoyan

ՄԻՊ Հայտարարությունն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ: Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում օրենսդիր մարմնի իրավասության հարցերով մասնագիտական քննարկումներ իրականացնող, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության կարևոր գործառույթ ունեցող մարմիններ են: Այս մի քանի օրերի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին պատգամավորների կողմից մարդու իրավունքների խնդիրների հանդեպ ցուցաբերվող կարևոր ուշադրությունը և դրանց լուծումներին նպաստելու նրանց բարձր պատրաստակամությունը: Հատկապես կարևորում եմ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների՝ որպես երկու ինքնուրույն հանձնաժողովների ձևավորումը: Հաշվի առնելով հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնագիտական բարձր հատկանիշներն ու աշխատանքների կազմակերպման գործում նրանց երկարամյա փորձը՝ համոզված եմ, որ այդ հանձնաժողովների գործունեությունն արդյունավետ կծառայի իրենց առաքելության իրականացմանը: Հայտնում եմ խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ՝ ինչպես հանձնաժողովների կազմում, այնպես էլ անհատական սկզբունքով, համատեղ աշխատանքի իմ լիարժեք պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շարունակական ամրապնդման ու օրենսդրության չընդհատվող կատարելագործման: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան