Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատեսվում է կազմակերպել «Երևան-Բուխարեստ-Երևան» ուղիղ չվերթներ (տեսանյութ)

Քաղաքականություն
kap

Այսօր ՏԿՏՏ նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Ռումինիայի գործերի հավատարմատար՝ Հորիա Մարին Դրագիչի, ՀՀ-ում Ռումինիայի հյուպատոս՝ Ռադու Գրուիայի, ռումինական «ՏԱՌՕՄ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն՝ Ռոդիկա Կազանչուկի և Ընկերության պատվիրակության, ինչպես նաև «ՏԱՌՕՄ» ՍՊԸ-ի ՀՀ-ում ներկայացուցիչ՝ «ԱՐՕՆ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արարատ Մուրադյանի հետ: Քննարկման ընթացքում «ԱՐՕՆ» ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության գործունեության ուղղությունները և ամփոփ տեղեկացրեց հետագա ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նշվեց, որ «ԱՐՕՆ» ՍՊԸ-ն ունի ՀՀ տարածքում ավելի քան 50 ենթագործակալներ, եղել է ռուսական 10 ավիաըկներությունների վաճառքի գլխավոր գործակալը ՀՀ-ում: Իր ստեղծման օրվանից «ԱՐՕՆ» ՍՊԸ-ը գործարկել է չվերթներ դեպի 19 ուղղություններ՝ տարբեր ավիաընկերությունների հետ։ Վերջին ուղղությունը դեպի Ռումինիա է, որի համար ընկերությունը շահել է Ռումինիայի կառավարության կողմից, մասնավորապես տրանսպորտի նախարարության հայտատարած մրցույթը և դարձել ռումիանական ազգային ավիափոխադրող «ՏԱՌՕՄ» ընկերության վաճառքի գլխավոր գործակալը ՀՀ-ում։ Նախատեսվում է կազմակերպել «Երևան-Բուխարեստ-Երևան» ուղիղ չվերթներ: Չվերթները կիրականացվեն 2019 թվականի ապրիլի 3-ից, շաբաթը 2 անգամ հաճախականությամբ, իսկ հետագայում ավելացնել շաբաթական մինչև 4 անգամ։ Բուխարեստ քաղաքից առկա են դեպի ԵՄ 16 քաղաքներ տարանցիկ չվերթներ, իսկ հաճախականության ավելացման դեպքում քաղաքների թիվը բնականաբար կավելանա: