Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը կզբաղվի սփյուռքի հետ . Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-3

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարբեր գերատեսչություններ շատ հաճախ կրկնում են միմյանց գործառույթները, ինչը լավ չի անդրադառնում պետության վրա: «Կա նաև քաղաքական այլ խնդիր, որի համատեքստում եմ ես դիտարկում Մշակույթի և Կրթության նախարարությունները մեկ տեղում տեսնելու անհրաժեշտությունը: Մենք առաջինը չենք, որ ուզում ենք՝ այդ գերատեսչություններն իրար հետ մեկ տեղում լինեն. աշխարհում կա նման պրակտիկա»,- ասաց վարչապետը՝ թվարկելով այն երկրների ցանկը, որտեղ այդ նախարարությունները միասին են: Նախարարություների միացման արդյունքում կկրճատվեն ղեկավար աշխատողները, նշում է Փաշինյանը, ընդգծելով, որ կլինեն ավելի քիչ նախարարներ, ծառայողական մեքենաներ, որի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն այլ աշխատանքի համար: Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այն, վարչապետի համար ունի ռազմավարական նշանակություն, սակայն այդ նախարարությունը չունի այնպիսի գործառույթ, որով այլ գերատեսչություններ չեն զբաղվում: «Մեր պատկերացումը հետևյալն է. ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ տարբեր գերատեսչություններ գործառույթներ կրկնելով՝ իրար չեն խանգարի, կհամակարգվեն վարչապետի աշխատակազմի կողմից: Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը, որպես ստորաբաժանում, կտեղավորվի վարչապետի աշխատակազմում: Այստեղ առաջանում է խնդիր. իսկ ո՞վ է այն ներկայացուցիչը, որը համակարգելու է այդ աշխատանը: Մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ: Նա լիազորված կլինի վարչապետի անունից»,- ասաց Փաշինյանը: