Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ժամ ի՞նչ են արել, եթե առաջընթաց չկա, եղանակի տեսությունից են խոսե՞լ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HHK

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում կուսակցության ղեկավար կազմի փոփոխության հարց չի քննարկվել, այս մասին քիչ առաջ հայտնեց Էդուարդ Շարմազանովը. «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ Սերժ Սարգսյանը պիտի մնա կուսակցության ղեկավար»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ե՞րբ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն. «Իսկ նա երբ է դուրս եկե՞լ, որ վերադառնա, եթե ակտիվությունը որոշում եք ԶԼՄ ների հետ շփումներով, ապա բազմաթիվ Ճ կլասի գործիչներ կան, որոնք արդեն ՄԱԿ-ի քարտուղար պիտի դարձած լինեին»։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ ընդդիմություն. «Մեր հիմնական մտահոգությունները կապված են Արցախի հետ, արտործնախարարները 4 ժամ հանդիպում են ունենում, բայց ասում են, որ առաջընթաց չկա»։ «4 ժամ ի՞նչ են արել, եթե առաջընթաց չկա, եղանակի տեսությունից են խոսե՞լ»: Շարմազանովի խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե իրենք ասում են՝ նոր կառավարություն եկել է, որ երկիրը տանի դեպի ձախողում կամ միակողմանի զիջումների գնա. իրենք ասում են՝ իշխանությունն անփորձ է, ինչի հետևանքով մենք կորցնում ենք դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում։ «Երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, և Հայաստանում բացի Աշոտյանից, Շարմազանովից, այլ հանրապետականներից և դաշնակցականներից, ոչ ոք կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգությունները ավելանում են»,– ասաց նա։