Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է «ԵԽԽՎ-ում ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը

Պաշտոնական
ararat-1

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արտահերթ նիստում քննարկվել եւ հաստատվել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն): Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»): ՀՀ Ազգային ժողով