Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգ Քրիստիան Լաուերը կրկին 2-րդն է

Սպորտ
a1hradzig-1

Հունվարի 16-21-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվող «RWS cup-2019» գավաթի խաղարկությունում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող հրաձիգ Քրիստիան Լաուերը: Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հրացան մրցաձեւում մեր մարզիկը 618.0 միավորով մտել է եզրափակիչ, որտեղ խոցելով 246.4 միավոր, գրավել է մրցանակային 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաթող է դարձել բրիտանացի Մայքլ Բարգերոն, որը ցույց է տվել 248.4 արդյունք: Նշենք, որ Քրիստիան Լաուերը մինչ այդ մրցանակային 2-րդ տեղն էր գրավել Սլովենիայի Տրզին քաղաքում կայացած «Տրզին Վալտեր-2019» գավաթի խաղարությունում: