Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արժանապատիվ Հայաստանն այլևս իրականություն է. Արարատ Միրզոյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ararat-Mirzoyan

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատականը, թե այս իշխանությանը պետք է տուն ուղարկել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անիրատեսական է համարում: «Չի բացառվում, որ 5 տարի հետո իշխող ուժ լինենք մենք եւ չի բացառվում, որ մենք չենք լինի: Այդպիսի գնահատականներ տալը վաղաժամ է»,- ասում է նա: Արարատ Միրզոյանն անդրադառնում է նաեւ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ժողովրդի պահանջը լավ ապրելն է, ու եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն:  «Ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում, այլ ուզում եմ նման տիպի բոլոր պնդումների վերաբերյալ ասել, որ տարիներ շարունակ ՀՀ-ում եղել է արդարադատության, իրավունքի և ազատությունների խնդիր: Այս խնդիրներն էին, որ հասունացրին ու հնարավոր դարձրին հեղափոխությունը: Իշխանությունն արդեն լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ և արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Բարեփոխումների 2-րդ փուլ կա, որը տնտեսությանը պիտի վերաբերի և սոցիալական ոլորտին, որում իշխանությունը լուրջ փոփոխություններ պիտի անի: Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ այս իշխանությունն իշխանություն է: Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարությունների վերածելը  եւ կրկին քաղաքականացնելը մեծագույն սխալ է համարում: «Մեր ինստիտուցիոնալ ձեռքբերումներց մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պիտի շարունակել պահպանել»: