Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին կշարունակի պառկել, եթե անարդարություն լինի

Կարևոր լուրեր Հասարակություն
gaspari

Ակտիվիստ Վարդգես Գասպարին կշարունակի իր պայքարը, եթե հասկանա, որ կրկին անարդարություն  եւ անօրինականություն է: Գասպարին խոշորացույցով է հետեւելու ԱԺ աշխատանքներին եւ հենց այսօրվանից վերահսկելու նրանց: «Փորձելու եմ անել հնարավորինս, որպեսզի չգնանք այն ճանապարհով, որ նորից կանգնենք այն իրավիճակի առաջ, որի առաջ կանգնել ենք պատմականորեն գոնե մեկ անգամ: Պետք է հնարավորինս շուտ, հենց այսօրվանից կոնտրոլի տակ պահել: Այս իշխանություններին ձայն տված քաղաքացիները պետք է հետեւողական լինեն. Եւ դրական, եւ բացասական: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է եւ աջակցություն, եւ զսպող դերակատարություն ,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը: Վարդգես Գասպարին հայտնեց, որ արդեն ֆեյսբուքում հարցումներ է անում՝ պարզելու, թե նորընտիր ԱԺ պատգամավորներից քանիսը  ընկերական շրջապատում քրեական հեղինակություն ծանոթ ունեն: «88 պատգամավորներից 10-ին եմ անձամբ ճանաչում, եւ երկու-երեքն են ինձ պատասխանել: Այս հարցն ուղղարկելու եմ իրենց պաշտոնական էջերին, դա շատ կարեւոր է, քրեական տարրերըը պետք է մեկուսացված լինեն, նրանք պետք է իմանան, որ հասարակության մեջ տեղ չունեն»։ Ակտիվիստը չբացառեց, որ պատրաստ է ավելի կոշտ ակցիաներ անել: