Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովը դուրս մնաց թենիսի Ավստրալիայի առաջնությունից

Սպորտ
a1khachanov-1

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, դուրս մնաց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից: Այսօր կայացած 1/16 եզրափակիչ խաղում մեր հայրենակիցը պարտվեց իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին՝ 4:6, 5:7, 4:6: Հանդիպումը տեւեց 2 ժամ 10 րոպե: Կարեն Խաչանովը չնայած 8 էյս կատարեց եւ հաղթեց 2 բրեյք-փոյնթերը, սակայն ավելի հաճախակի սխալվեց խաղարկումների ժամանակ եւ զիջեց իր մրցակցին:   Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը հաջորդ փուլում կհանդիպի Մարին Չիլիչ Խորվաթիա – Ֆերնանդո Վերդասկո Իսպանիա զույգի հաղթողի հետ: Նշենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը ավարտվելու է հունվարի 27-ին: