Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն պարտավոր է դատապարտել Բաքվի ջարդերը որպես ցեղասպանություն» (տեսանյութ)

Հասարակություն
nkar2

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում տեղի ուենցած հայերի ջարդը ցեղասպանություն է: «Տեղի ունեցածը Ադրբեջանի պետական մակարդակով կազմակերպված էր ընդդեմ տեղի հայերի: Միայն ազգային պատկանելիության որակով ոչնչացրել են ինչքան կարողացել են, 400-500 մարդ սպանվել է, մնացածների մասին մենք չենք ասում, թե ինչի են ենթարկվել, որովհետև կա ՄԱԿ-ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի իննին ընդունված կոնվենցիա, որը կոչվում է՝ Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին կոնվենցիա, այնտեղ հինգ կետով նշվում է, թե ինչ հանցագործությունների համար կարող են կանչվել պատասխանատվության»: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը պետք է նախաձեռներ, որպեսզի պաշտոնապես փաստաթուղթ ունենար և դատապարտեր այդ ոճիրը: «Հայաստանում մենք չունենք որևէ փաստաթուղթ, որը ճանաչում է սկսած 1988-ի Սումգայիթի բնակավայրերում այդպիսի գործողությունների մասին փաստաթուղթ, որը այն որակում է որպես ցեղասպանություն»:  Ըստ Ալավերդյանի՝ Բաքվում տեղի ունեցածի մասին փաստաթուղթ ունեցել է միայն Սովետաական Հայաստանի Գերագույն խորհուրդը, որը իր որոշումներից մեկում Սումգայիթի գործողությունները անվանել է ցեղասպանություն: «Ավելին նրանք պահանջել են պատժել և՛ իրագործողներին, և՛ կազմակերպիչներին: Դրանից հետո նորանկախ Հայաստանը չի արձագանքել բոլոր այն կոչերին, որոնք «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հնչեցրել է 1991թվականից»:    Լարիսա Ալավերդյանի կարծիքով նոր իշխանության լեգիտիմությունը ընդունելի է աշխարհի կողմից, և պետք է պաշտոնական մակարդակով բարձրաձայնվի։ «Այսօրվա իշխանությունը բոլոր հնարավորությունը ունի մերժելու նախկինների կրավորական դիրքորոշումը և հանդես գան փաստերով»։   «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն էլ կարծում է, որ տեղի ունեցածը կազմակերպված է եղել, որևէ իրավապահ մարմին չի փորձել կանխել այդ ամենը:  «Ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում, իրավապահ մարմինները, իշխանությունը չէր գործում և պետք է հատուկ շեշտել, ոչ այդ դեպքերը տեղի էին ունենում Սովետական Ադրբեջանի իշխանությունների և իրենց ընդդիմադիր ազգային ճակատի, որը իրենց մեծ դեմոկրատ էր անվանում, բախման ֆոնին։ Բայց հակահայկական քաղաքականության հարցում Ադրբեջանում իշխանություններն ու ընդդիմադիրները եղել են համամիտ, նրանք գործել են ձեռք ձեռքի տված»։