Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի՞

Հասարակություն
Grigoryan-Manvel-472x265

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները դուրս եկան դատական նիստերի դահլիճից, որտեղ նիստը մոտ մեկ ժամ տեւեց եւ լրագրողներին պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը: Այլ մանրամասներ պաշտպանը չներկայացրեց: Դատարանն այսօր քննում էր նաեւ Դատախազության բողոքը Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ։ Հարցի քննությունն այսօր ավարտվեց, և որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13։30-ին։