Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են վաղաժամկետ ազատել Արմեն Տեր-Սահակյանին (տեսանյութ)

Հասարակություն
vano

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի անդամները՝ կինը՝ Լուսինե Սաբադյանը, որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը, ազգականները, ընկերները, ընտանիքի բարեկամները՝ պահանջելով վաղաժամկետ ազատում։ Բանդայի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Տեր-Սահակյանին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության զեկույցի համաձայն՝ դրական եզրակացություն չէր տրվել վաղաժամկետ ազատման համար:  «Եկել ենք հայրիկիս համար, որովհետև վաղաժամկետ ազատ արձակումը մերժեցին: 22 տարի նստած է, վերջին 10 տարիներին ընդհանրապես տույժ, տուգանք, ոչ մի բան չունի: Արժանացել է 3 խրախուսանքի, 1 պատվոգրի, իսկ վերջին խրախուսանքն էլ ստացել է վերջերս՝ դեկտեմբերին»,- ասում է Արմեն Տեր-Սահակյանի որդին: Քիչ անց Տեր-Սահակյանի որդուն և կնոջը հրավիրեցին կառավարության շենք՝ հանդիպման: Հանդիպումից հետո կինն ու որդին նշեցին, որ իրենց խոստացել են վարչապետի մոտ հասանելի դարձնել բողոքի ձայնը: «Ինքը ասաց, որ իմաստ չեմ տեսնում, որ ակցիան շարունակվի և ներման հետ կապված դեռ մեզ պատասխան կտան: Ասել ենք որ խրախուսաքների է արժանացել»,- հանդիպման մասին մանրամասնեց Լուսինե Սաբադյանը: Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության զեկույցի համաձայն՝ դրական եզրակացություն չի տրվել վաղաժամկետ ազատման համար: Պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանին համարել էր «միջին ռիսկայնության», իսկ քրեակատարողականը՝ «բարձր ռիսկայնության»: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը եղել է ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած կայուն զինվորական հանցախմբի ղեկավարը, և դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1990-ականներին ծավալած հանցավոր գործունեության համար ու մեղադրվել խուլիգանության օժանդակելու մեջ: Տեր-Սահակյանը ավելի քան 22 տարի գտնվում է անազատության մեջ: