Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հրաժարվել Մադրիդյան պիղծ սկզբունքներից. ՀԴԿ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
i-PASHTPANUTYUN-lxh-1

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կապված Արցախի հակամարտության հետ: Ըստ նրա՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է ներկայացված լինի Արցախի իշխանությունը: Նա հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: «Սկսվել է բանակցային գործընթաց երկու կողմերի միջև՝ Հայաստանի և Ադրբեջանի, բացակայում է Արցախը, առանց որի որևէ որոշում կայացնել հնարավոր չէ: Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ներկայացնել այն դիրքորոշումները, որ ի հայտ են եկել տարիների ընթացքում և կայուն ներկայացվել են, և դա համահայկական դիրքորոշում է՝ այն է, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով, բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխան և նրա անկախության հարցը Ադրբեջանից քննարկման առարկա լինել չի կարող»: Դեմկուսի ղեկավարն ընդգծում է, որ հայկական կողմը՝ նախորդ իշխանությունն էլ, այսօրվանն էլ պարտավոր էին և են միջազգային հանրությանը ներկայացնել հարցի իրավական փաթեթը: «Մեր մտահոգությունը գալիս է նրանից, որ այսօրվա երջանիկ վիճակը, որը տիրում է Ադրբեջանում այս կամ այն հանդիպումներից հետո, մեզ համար անհասկանալի է: Այո, մենք առաջարկում ենք խաղաղ գործընթաց սկսել, ոնց որ թե նրանք ականջալուր եղան դրան, բայց տարբեր տեսակետներ կան այդ խաղաղ գործընթացի վերաբերյալ»: Նամակը ստորագրված է տասնութ իրավաբանական անձի կողմից, որոնց մեջ են նաև հասարակական կազմակերպություններ: Նամակում առաջարկում են նաև հանդիպում, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն առաջարկները: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ կարծում է , որ հունվարի տասնվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների միջև տեղի ունեցածը ոչ թե բանակցություն էր, այլ խորհրդակցություն: «Սրանք խորհրդակցություններ են պատրաստելու համար բանակցություններ, այդ պարագայում հասկանալի կլինի, որ Հայաստանը այդ խորհրդակցություններին չի ներկայանաում Արցախի փոխարեն»: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ Արցախի համար ոչինչ է այն փաստաթուղթը, որը ստորագրված կլինի միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողից: «Որևէ մութ անկյուն չկա այնպիսի հարցում, ինչպիսին է ո՞վ և ինչ քաղաքական հունի մեջ է մտցրել հակառակ իր օրենքին, իրավունքին, մտցրել են այնպիսի հունի մեջ, որից այսօր չի կարողանում դուրս գալ նաև այսօրվա իշխանությունը»: Արամ Սարգսյանը հավելեց, որ այսօրվա իշխանությունը բոլոր իրավունքներն ունի նախորդի սխալները մերժելու և Մադրիդյան պիղծ սկզբունքներից հրաժարվելու և առաջարկելու բանակցությունների հայկական օրակարգ: