Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիչները՝ «Ռեալ»-ի մարզաբազայում

Սպորտ
futball

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին: Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին:   Տեղեկությունը տեղադրված է ՀՖՖ պաշտոնական կայքում։