Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարողանալո՞ւ ենք դրամը պահպանել, թե՞ չէ. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
Urixanyan

«Կա՞ արդյոք հնարավորություն և երկրում այնքան փող, որ ինտերվենցիաների կամ այլ մեթոդներով մենք կարողանանք, հումքային արժույթի՝ ցնցումի մակարդակի, ճգնաժամի մակարդակի անկում արձանագրվելու դեպքում՝ օրինակ ռուբլու գոտում, իսկ ԵԱՏՄ ֆինանսական կառուցվածքից մենք «կախված ենք». մենք կարողանաանք դրամը պահպանել, թե՞ չէ»,- հարցնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Մանե Թանդիլյանին: Թանդիլյանը պատասխանում է, որ Կենտրոնական բանկն ունի պահուստ և որքանով է դա բավարար, հնարավորություն կլինի իմանալ հենց բանկից: Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Թանդիլյանն ասաց, որ պետությունը կառավարում ունի միայն պետական աշխատողների աշխատավարձերի դեպքում: Իսկ ոչ պետական աշխատողների վարձատրության պարագայում, ըստ Թանդիլյանի, պետք է դիտարկել օպտիմալացման առումով և ունենալ աշխատավարձերը պարբերաբար և ամեն տարի բարձրացնելու որոշում: