Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mane-1

«Ձեր գործընկերը, Ձեր խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նախընտրական շրջանում մի առիթով ասել էր, որ Կենտրոնական բանկը այժմ գտնվում է բացարձակ որևէ վերահսկողությունից դուրս և պետք է մեխանիզմներ մտածել, որպեսզի Ազգային Ժողովը կարողանա վերահսկել Կենտրոնական բանկին» և  «Դուք կիսում եք այս կարծիքը և եթե այո, ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանն այս հարցն ուղղեց ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանե Թանդիլյանին: Ի պատասխան՝ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ իրականում Կենտրոնական բանկին տրվածէ նաև Սահմանադրական որոշակի լիազորություներ և այս առումով բանկը կենտրոնական անկախություն ունեցող կառույց է: Թանդիլյանը հավելեց, որ Կենտրոնական բանկի վարած ֆինանսա-վարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, ուստի խորհրդարանը պետք է և ունի լիազորություն աշխատելու Կենտրոնական բանկի հետ:  Ազգային ժողովը, ըստ Թանդիլյանի, վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու, քննարկումներ կազմակերպելու առաջացած խնդիրների լուծումների վերաբերյալ նույնպես պետք է իր լիազորություններն օգտագործի: Թանդիլյանը ճիշտ է համարում, որ Կենտրոնական բանկը պետք է անկախ լինի և հաշվետու լինի Ազգային ժողովին, որից հետևում է, որ նաև հանրությանը: