Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիա Օփեն. Ռոջեր Ֆեդերերը ջախջախեց նաեւ երրորդ մրցակցին

Սպորտ
a1federer

Թենիսի Ավստրալիայի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հաջողությամբ շարունակում է պաշտպանել իր տիտղոսը: Այսօր կայացած 1/16 եզրափակիչ խաղում շվեյցարացի մարզիկը 1 ժամ 31 րոպեում հաշվեհարդար տեսավ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ՝ 6:2, 7:5, 6:2: Մինչ այդ նա նույն 3:0 հաշվով ջախջախել էր Դենիս Իստոմինին եւ Դանիել էվանսին: Հաջորդ, 1/8 եզրափակիչում, Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցինասի հետ, որը ընթացիկ խաղում 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլուն: