Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Թորոսյանը պատգամավորների համար մրցանակներ է սահմանել

Քաղաքականություն
0a71311bee257d1d23029012e03c5e8d

 Պ  Ա  Տ  Գ  Ա  Մ  Ա  Վ  Ո  Ր  Ա  Կ  Ա Ն      Մ  Ր  Ց  Ա  Ն  Ա  Կ  Ն  Ե  Ր

ԱԺ առաջին շաբաթվա գործունեության արդյունքներով

 

    ԱԺ հեղափոխական գործունեության առաջին շաբաթը մոտենում է իր ավարտին  և, արդեն իսկ, ուրվագծվում են պատգամավորական գործունեության որոշ երանգներ՝

1.      Մտքի  և խոսքի գրեթե միանման՝ մի փոքր տխրեցնող «Իմ քայլը» մեծամասնություն;

2.      «Հնամաշ» և երիտասարդ պառլամենտը մթագնող  ԲՀԿ խմբակցություն։

3.      Պրոգրեսիվ և  ակնկալվող իրական ընդդիմադիր ԼՀ խմբակցություն:

Մեր գնահատականները փորձել ենք ձևավորել, նաև, սոցիալական ցանցերում առկա կարծիքների օգնությամբ, ստանալով հետևյալ  պատկերը՝

Լավագույն պատգամավոր է ճանաչվել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իր աշխույժ  և բազմազան գործունեությամբ, մեր կարծիքով, իր լրջագույն ավանդը կունենա գործող խորհրդարանի վարկը բարձր պահելու գործում: Այդ իմաստով, նրան շնորհել ենք, իր իսկ բնութագրած և իրոք  դրան արժանի՝ «ԴԱՍԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆԸ» մրցանակը:

Ամենավատ պատգամավոր է ճանչվել ԲՀԿ խմբակցության անդամ և ոչ անհայտ Միքայել Մելքումյանը, որի պատգամավորական լիազորությունները խմբակցության իր ղեկավարի հետ միասին, մեր կարծիքով, պետք է դադարեցվեն, այդ թվում՝ նաև, սահմանադրական կարգի ակնայտ խախտման հիմնավորումով: Այդ իմաստով, նրան մենք շնորհել ենք «ՊԼՍՏԱԾԸ» մրցանակը (շարունակությունը տեսանյութում)՝

 

«ՄԻ – 96»

Հ.Գ. - մրցանակները կհանձնվեն ամենահարմար հնարավորության ժամանակ: