Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կոչը բոլոր տնտեսվարողներին

Տնտեսություն
teschakan

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ ՇՎՏՄ) կոչ է անում բոլոր տնտեսվարողներին. ՇՎՏՄ-ի կողմից ստուգումներ իրականացնելու ժամանակ, չարաշահումները կանխելու նպատակով՝ խնդրում ենք.

  • Ծանոթանալ հանձնարարագրին, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, պահանջել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) վկայականը կամ դրա բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը:
  • Հետևել, որպեսզի հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չմասնակցեն ստուգմանը, իսկ նման փաստ արձանագրելու դեպքում դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ զանգահարելով՝ 010 235-600 թեժ գծի հեռախոսահամարով:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նպատակը ոչ թե տնտեսվարողին հանկարծակիի բերելն ու պատիժ կիրառելն է, այլ՝ ստեղծել տնտեսվարողների հետ փոխգործակցային միջավայր, հանուն ընդհանուր նպատակի՝ գործել ի բարօրություն մեր ժողովրդի: