Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊԲ նախարարն այցելել է մի շարք զորամասեր

Պաշտոնական
sahman

Հունվարի 17-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը այցելել է ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր, հանդիպումներ ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ: Բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում են եղել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական խնդիրների կատարման որակի և ժամկետների վրա:  Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները: Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ: ԱՀ ՊՆ ՊԲ