Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացի ըմբիշին զրկել են օլիմպիական մեդալից

Սպորտ
sport-medal

2012 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Մոջմանաշվիլին, զրկվել է արծաթե մեդալից: Այդ մասին տեղեկացնում է միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարզիկի դոպինգ ստուգման վերստուգումը հաստատել է նրա արյան մեջ արգելված նյութի առկայությունը: Վրացի մարզիկն առաջիկայում պետք է արծաթե մեդալը վերադարձնի ՄՕԿ-ին: Դավիթ Մոջմանաշվիլին ներկայումս ապրում է Տաշքենդում եւ հանդես է գալիս Ուզբեկստանի հավաքականում: Նա 120 կգ քաշային կարգում 2018թ Ասիայի չեմպիոնն է: