Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Փաշինյանը չհանդիպի իրենց հետ, կիրակի «հյուր» կգնան նրան. ավտոներկրողներ (տեսանյութ)

Հասարակություն
avtonerkrox

Ավտոներկորղները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք նախկինի պես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում: Չնայած այդ ամենին՝ նրանք հադիպում ունեցան վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո ավտոներկրողների ներկայացուցիչները նշեցին, որ համաձայն չեն առաջարկված տարբերակի հետ. «Ասում են՝ 1,5 տոկոս հարկ վճարի, չի լինի դա: Նորից խնդիր է, դա խնդիր է առաջացնելու: Որովհետև դա շարժական ա. դա իր չի, որ վերցնես տենց մնա: Դու չես իմանում էդ մեքենայի վրա ինչքան գումար կծախսես: Քո եկամուտը ինչքան կկազմի, որ դու դրան 1,5 տոկոս հարկ վճարես»: Ավտոներկրողները հայտարարեցին, որ եթե վարչապետ Փաշինյանը չհանդիպի իրենց հետ, կիրակի «հյուր» կգնան վարչապետին:  Հիշեցնենք, որ ավտոներմուծողները հունվարի 11-ին բողոքի ակցիան էին նախաձեռնել Բրազիլիայի հրապարակում: Նրանք պահանջում էին մաքսազերծման գների իջեցում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացված հանդիպման կազմակերպում, որտեղ ցանկանում էին ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկները: