Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան բազմաթիվ ներդրումների առաջարկներ. Նախարարի պաշտոնակատար

Քաղաքականություն
kar-2

«Այս տարի տնտեսության ակտիվությունը և համախառն ներքին արդյունքի աճը կգտնվի  5,2-5,3 տոկոսի սահմաններում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Խոսելով տնտեսական հեղափոխության մասին, Տիգրան Խաչատրյան ասաց, որ հեղափոխականն այն է, որ կառավարության աջակցման շնորհիվ ամեն մի մասնավոր նախաձեռնություն գաղափարից դառնում է իրականություն:  Ինչ վերաբերվում է ներդրումներին, Խաչատրյանն ասաց, որ դրանք բազմաթիվ են եւ առաջարկներ կան թե արդյունաբերության, թե էներգետիկայի ոլորտներում: