Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար

Պաշտոնական
zinvor-1

2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի  պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Ա.Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր  ժամկետային զինծառայող, շարքային Հ.Մ-ի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:        Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։        Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին