Ժան-Ժակ Բուգուին համալրեց «Արարատ-Արմենիայի» կազմը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» շարքերը լրացրել է  26-ամյա իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Բուգուին նախկինում հանդես է եկել ռուսական «Արմավիր», «Ուրալ», ֆինլանդական ՀԻԿ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նա եղել է «Շիրակ» ֆուտբոլիստը:

Ժան-Ժակ Բուգուին Հայաստանի բարձրագույն խմբի 2014/15թթ առաջնության լավագույն ռմբարկուն է: Այդ մրցաշրջանում նա դարձել էր 21 գոլի հեղինակ: