Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե մեզ վերաբերվեր, հաղորդում կներկայացնեինք ԱԱԾ. Մարուքյանը ձայնագրությունների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարությանը, որի համաձայն իրենք ձայնագրություններ ունեն և կարող են հրապարակել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ այն իրենց չի վերաբերվում. «Եթե մեզ վերաբերվեր, արդեն հաղորդում կներկայացնեինք ԱԱԾ, դա քրեական հանցագործություն է»։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավսր Արման Բաբաջանյանի՝ Սերժ Սարգյանի փեսա Միքայել Մինասյանի՝ Հայաստանի պատմության լավագույն դեսպաններից մեկը լինելու մասին հայտարարությանը. «Դա այդ մարդու անձնական կարծիքն է և կարող է չհամընկնել մեր տեսակետի հետ, ըստ ձեզ, մենք ֆրակցիայի նիստերի ընթացքում այդպիսի քննարկումնե՞ր ենք ունենում, թե այս դեսպանը լավն է, մյուսը վատը»։ Արման Բաբաջանյանի հայտարարություններից հետո, կրկին ակտիվացան Լուսավոր Հայաստանի և Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի միջև կապի մասին խոսակցությունները. «Մինչև հիմա գրում են, որ ես ու Մինասյանը իրար հետ ենք սովորել, չկա նման բան,Հայաստանում սովորություն է դարձել անգլերեն իմացող երիտասարդ հաջողակ գործիչներին այս կամ այն անձանց հետ կապելը»-ի ասաց Էդմոն Մարուքյանը