Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը բարոյական ի՞նչ իրավունք ունի 4-րդ իշխանությանը մոսկաներ անվանել. Մ. Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1

Խորհրդային միության առաջին հայ քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանն անընդունելի է համարում փաստաբանների մտահոգությունները՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի պաշտպանների նկատմամբ։  Ըստ նրա՝այդ փաստաբանները պետք է հրաժարվեն նրանց իրավունքները պաշտպանելուց, քանի որ նրանք մեղադրվում են լուրջ հանցագործությունների մեջ։  «Եթե նրանք հրաժարվեն, ապա ավելի պատվաբեր բան արած կլինեն, քան նրանց պաշտպանելն է»,- համոզված է Մերուժան Հովհաննիսյանը։ Նշենք, որ հունվարի 11-ին  ցուցարարներից մեկը թքել էր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենայի վրա։ Բանաստեղծը արարքը չի արդարացնում, բայց և չի հասկանում, թե ինչու՞ է նա պաշտպանում Մանվել Գրիգորյանին։ «Անպատշաճ էր վերաբերմունքը, դատապարտելի էր, անվայել է մի ժողովրդի թքել այն մարդու վրա, որը կարող է  վաղը իրենց շահերը պաշտպանել,  դա բոլորվին այլ խնդիր է, բայց որ այդ փաստաբանը լավ գիտի, որ պաշտպանում է մի մարդու շահերը, ով կարողացել է իր գազաններին նետել երեխաների կողմից իրենց հարազատին սնունդ ուղարկած բաժինը, դա անմարդկային է հնչում»։ Անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Մերուժան Հովհաննիսյանը նշում է, որ Մարտի 1-ի գործի շրջանակում ասելու բան ունի նաև 2008 թ․Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։  Մերուժան Հովհաննիսյանը համոզված է, որ նա քաջություն կունենա և կպատմի ճշմարտությունը։ «2-րդ նախագահի պաշտպաններից մեկը՝ Ռուբեն Սահակյանն ասում է, որ նախքան որևէ կարգ խախտելը, 2-րդ նախագահը զրուցել, խորհրդակցել է վարչապետի և Տիգրան Թորոսյանի հետ։ Հետաքրքիրն այն է, որ նա Տիգրան Թորոսյանի անունը տալիս է, բայց վարչապետի անունը, որը Սերժ Սարգսյանն էր, չի տալիս, ինչու՞ նրա անունը չի տալիս։ Վաղը, մյուս օրը կքննեն Տիգրան Թորոսյանին, նա կպատմի, թե ինչպես նրան հրավիրեցին, պարտադրեցին այդ երկու մաֆիոզը,  որ նա ստորագրի, նույնիսկ ելույթ ունենա»։  Սերժ Սարգսյանի անունը չտալը բանաստեղծը պայմանավորում է նրանով, որ ժամանակին 3-րդ նախագահի աջակցությամբ է վերանորոգվել Ռուբեն Սահակյանի կնոջ  խմբագրած «Голос Армении» թերթի շենքի ներքին տեսքը։ Մերուժան Հովհաննիսյանը պնդում է՝ մեղավորները պետք է պատժվեն, եթե կա արարք, ուրեմն պետք է լինի նաև հետևանք։ «Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են բազմապիսի հանցագործությունների մեջ։ Երբ նրան լրատվամիջոցները հարցեր էին տալիս, նա նրանց վիրավորում էր մոսկաներ կոչելով։ Այս մարդը բարոյական ինչ իրավունք ունի 4-րդ իշխանությանը մոսկաներ անվանել»։  Բանաստեղծը անդրադարձավ նաև նոր կազմավորված խորհրդարանին։ «Իշխող կուսակցությունը եիրտասարդ է, հասունության պակաս կա, խորհրդավոր մարդիկ կան նրանց մեջ, որոնք կհասունացնեն նրանց և կդարձնեն կատարյալ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստանը» ունի բավականին պատկառելի պետական, քաղաքական գործիչներ՝ Նաիրա Զոհրաբյան, Էնֆիաջյան և այլք։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նա կատարում է այն բարեգործությունը, որին կարոտ է ժողովուրդը, մարդիկ շնորհակալ են»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ պակաս առաքինի ուժեր ունի, որոնք կարող են ներկայացուցչական հնչեն, բայց նրանց ղեկավարը մի փոքր ավելի պահանջատեր է, քան մյուս կուսակցությունների ղեկավարները։ Ես նրան կխնդրեի մի փոքր հեզաբարո դրսևորել իրեն, որովհետև առանց այդ էլ կասկածներ կան, թե իբր նա նախկին իշխանության ծառայողն է»։  Ընդդիմության դերում բանաստեղծը ո՛չ ԲՀԿ-ին,  ո՛չ էլ ԼՀԿ-ին չի տեսնում։ «Նրանց մեջ չեմ տեսնում ըննդիմություն, բայց տեսնում եմ մի բան. ընդդիմադիր կեցվածքի հնարավորություն կարող են ունենալ իրենց ելույթներով, պահանջատիրոջ նման, իսկ իշխանությունը նրանց անպատասխան թողնել չի կարող»։