Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել

Պաշտոնական
police-4

Հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորումը ստացել են հունվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:  Նշանակվել է ԴԲՓ:  Նախապատրաստվում են նյութեր: