Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խստացնել ՀՀ երեխաների որդեգրումը, հասցնելով գրեթե անհնարինի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gZO9MoXoCD8

«Երկու միլիարդատեր, ասենք, բելգիացի, գալիս են հոգեկան հիվանդ երեխա որդեգրելու. պա՞րզ չէ ինչի համար էին որդեգրում»,- հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ որդեգրմանը վերաբերող իր ելույթում: Շարունակելով՝ հարցադրում է, որ սոցապ նախարար լինելու տարիներին, թե երկու միլիարդատեր բելգիացի, եթե երեխաներ չունեն, ինչու էին գալիս հեգեկան հիվանդ երեխա որդեգրում: «Կասկածներ կային, որ էդ երեխային, նրանք հետո օգտագործելու էին նրա մասերը, նրա օրգանները այլ նպատակներով»,- նշում է Պետրոսյանը: Վերջինս առաջարկեց մանրամասն ուսումնասիրել  և խստացնել  օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ երեխաներին որդեգրելու գործընթացը՝ անգամ հասցնելով գրեթե անհնարինի: Խոսելով ընտանեկան բռնության մասին օրենքի մասին՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշում է, որ կարելի է կիրառել կանխարգելող խելամիտ միջոց: «Պետությունը չպետք է անհարկի միջամտություն ունենա ընտանեկան համերաշխության ապահովման գործում»,- ասում է Պետրոսյանը: Վերջինս պարզաբանում է, որ եթե միջամտությունը լինում է անհարկի, ոչ միայն չի նպաստում ընտանեկան համերաշխությանը, այլև՝ «ջարդուխուրդ» անում առանց այն էլ չեղած համերաշխությունը: «Ոստիկանը կարող է գալ քո տուն. Էնքան սպասել, ասում ա, մինչև դու քո տնից հեռանաս, նոր ինքը գնա»,- հղում է անում Պետրոսյանը «Ընտանեկան բռնության մասին» օրինագծին: «Դուք պատկերացնո՞ւմ եք նման բան»,- եզրափակում է նա: