Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունն իր թիկունքում պետք է սառը շունչ զգա. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
WZ7Fg8L52kE

Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հարց ու պատասխանի ընթացքում անդարադարձավ երեխաների միջազգային որդեգրման հետ կապված խնդիրներին. «Արտակ Զեյնալյանի հետ մի դեպք քննարկեցինք որդեգրման հետ կապված, հիմա պիտի հասկանանք միջազգային որդեգրման դեպքերում հետևողական լինելու ինչ մեխանիզմներ կարող ենք մշակել»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանին հարց է ուղղում Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, նրան մասնավորապես հետաքրքրում է օմբուդսմենի սահմանափակ լիազորությունների հետ կապված խնդիրները. «Այո, դա խնդիր է, սահմնադրական փոփոխություններ են պահանջվում, իշխանությունների վերահսկման գործիքները պետք է աշխատեն, որ իշխանությունն իր թիկունքում սառը շունչ զգա»։