Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիա Օփեն. Մարգարիտա Գասպարյանը պարտվեց եւ դուրս մնաց մենախաղերից

Սպորտ
a1gasparyan

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավարտեց ելույթները թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մենախաղերում: Այսօր կայացած 1/32 եզրափակիչ խաղում նա երկու սեթում պարտվեց աշխարհի 14-րդ ռակետ, բելգիացի Էլիզե Մերտենսին: Հանդիպումը տեւեց 1 ժամ 32 րոպե: Մարգարիտա Գասպարյանը մատուցման ժամանակ 6 անգամ սխալվեց, իսկ 7 բրեյք-փոյնթից միայն երկուսում հաղթեց: Սակայն, մեր հայրենակիցը ավստրալիացի Դարիա Գավրիլովայի հետ շարունակում է հաջող հանդես գալ կանանց զուգախաղերում: Վաղը նրանք 1/16 եզրափակիչում կհանդիպեն Ռաքել Ատավո-Կատարինա Սրեբոտնիկ ամերիկա-սլովենյան զույգի հետ: