Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստ. ուղիղ միացում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AJ

 Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները` քննարկելով  ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Նիստը մեկնարկել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ներկայացնելուց: Քննարկման կներկայացվեն դեռևս 6 հանձնաժողովների նախագահների թեկնածությունները`  Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Անդրանիկ Քոչարյանի, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարազդատ Կարապետյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածությունը:  Ինչպես նաև կներկայացվեն ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված  Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի համար Միքայել Մելքումյանի թեկնածությունը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ի կողմից առաջադրված  Մանե Թանդիլյանի թեկնածությունները: