Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել (տեսանյութ)

Հասարակություն
akan

«Այսօր ժամը 15։00ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00ի սահմաններում:Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին», այս մասին գրառում է արվել Բարեկամավան համայնքի ֆբ-յան էջում։