Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջվա հանրապետականներին ենք ուզում. ցուցարար առեւտրականներ (տեսանյութ)

Հասարակություն
boxoq

Օրեր առաջ Ազգային ժողովի մոտ բողոքող առեւտրականներն այսօր կառավարության դիմաց էին՝ նույն պահանջով: «Մեր երեխեքը հիմա սոված են, պահանջում ենք, որ մեզ տաղավարներ տան, որ կարողանանք մեր գոյությունը պահել կամ թող գործ տան: Ոստիկանները գալիս, լարում են: Գնացի Գումի շուկա, մանդարինը առա 300 դրամով, բայց չկարողացա նույնիսկ 250 դրամով վաճառել, գումարս կորցրեցի»,-ասում է առեւտրականներից մեկը: Առեւտրականների պնդմամբ շահավետ չէ շուկայում առեւտուր անելը, այնտեղ իրենց խոսքով, մարդ չի մտնում: Առեւտրականները նույնիսկ համաձայն են վճարովի տաղավարներում առեւտուր իրականացնել, միայն թե իրենց ուզած վայրում: Առեւրտարականերից շատերը վանկարկում էին՝ «առաջվա հանրապետականներին ենք ուզում»: Քիչ հետո քաղաքապետարանի աշխատակիցները դեպքի վայրում էին, նրանց հետ էր նաեւ ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանը: «Երեւանում գործում է 24 շուկա, որից  850 տաղավարն է զբաղված, 1540 ազատ տեղ կա»,-նշում է քաղաքապետարանի աշխատակիցը: «Ինչի պետք է մայթին դնեք, վաճառեք, հակասանիտարական պայմաններում: Դուք կապրիզ եք անում, գնացեք քաղաքակիրթ վայրերում վաճառք իրականացրեք: Նույնիսկ ամիսներով պատրաստ ենք անվճար տաղավար տրամադրել»: Բողոքի ակցիա իրականացնողները եւ քաղաքապետարանի աշխատակիցները իրենց քննարկումը շարունակեցին կառավարության ընդունելության դահլիճում: Որոշեցին  3 հոգուց բաղկացած հանձնախումբ ստեղծել, ովքեր մշտապես կապ կպահեն քաղաքապետարանի հետ եւ 10-օրյա ժամկետում կփորձեն հարցի լուծումը գտնել: