Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ներդրումային ծրագիր

Պաշտոնական
Eu-finance

Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տնտեսական աճի և միակցվածության խթանմանը հետամուտ՝ Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի համահեղինակությամբ ներկայացվել է Տրանս եվրոպական տրանսպորտային միջանցքների  (TEN-T) նոր ինդիկատիվ գործողությունների ծրագիր(ԳԾ), որով սահմանվում են առաջնահերթ նախագծեր՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի հանրապետությունում և Ուկրաինայում: Նախագծերի իրականացման նպատակով կպահանջվի ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո արժողությամբ ներդրումներ՝ նախատեսված ընդհանուր 4800 կմ ավտոմայրուղի և երկաթգիծ, 6 նավահանգիստ  և 11 լոգիստիկ կենտրոնների համար: «TEN-T ցանցի  ներդրումային գործողությունների ծրագրի վերջնականացումը համատեղ հանձնառություն է, որը շոշափելի արդյունքներ կապահովի քաղաքացիների համար՝ ողջ տարածաշրջանում: Այն կնպաստի TEN-T ցանցի  ավարտման նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ներդրումների առաջնահերթությունների վերաբերյալ որոշումների կայացմանը,  որը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության վերջին գագաթնաժողովի Համատեղ հայտարարության համաձայն սահմանվել է 2020 թվականների 20 թիրախային արդյունքներից մեկը», նշեց  Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների համար պատասխանատու հանձնակատար Յոհաննես Հաանը: «Տրանսպորտային կապի ընդարձակումը ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում, այնպես էլ ԱլԳ տարածաշրջանի և Եվրոպական միության միջև ունի տնտեսական աճը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի միջոցով կընդգծվի ճանապարհային անվտանգության նշանակությունը, ինչպես նաև՝ թվային լուծումների կարևորությունը նոր նախագծերում: Այն կնպաստի  նաև նախագծային չափորոշիչների համապատասխանեցմանը Եվրամիության ներկա գործելակերպին», նշեց Եվրոպական միության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչը: Ներդրումային ծրագրում ընդգրկված նախագծերը սահմանվել են Արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ: Նախագծերի միջոցով հնարավոր կլինի  իրականացնել նոր և գոյություն ունեցող ճանապարհների, երկաթուղային գծերի, նավահանգիստների, օդանավակայանների, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի համար անհրաժեշտ շինարարություն և վերականգնում: Առաջնային ներդրումները ներառում են ինչպես կարճաժամկետ ծրագրեր, որոնք կավարտվեն մինչեւ 2020 թվականը, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են TEN-T ցանցի տրանսպորտային կապի բարելավմանը՝ մինչ 2030 թվականը: Ենթակառուցվածքային ներդրումներին զուգահեռ՝  ներկայացված  ներդրումային ծրագիրը նպատակ ունի խթանել տրանսպորտի ոլորտի համար առանցքային բարեփոխումներ և բարելավել տարածաշրջանի ճանապարհային անվտանգությունը:Նախատեսվում է, որ TEN-T ծրագրի զարգացումը խթան կհանդիասանա տարածաշրջանային զարգացուման համար՝  տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացման, արդյունաբերական ագլոմացիայի օգուտները խթանման  և շուկայի մրցունակության բարձրացման միջոցով: Ինդիկատիվ ներդրումային գործողությունների ծրագրի վերջնականացումը  համընկնում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում Տրանս եվրոպական հիմնական տրանսպորտային միջանցքների ցանցի ընդլայնման ուժի մեջ մտնելու հետ: