Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ (տեսանյութ)

Հասարակություն
pek

1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ գումար է հավաքագրել Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի ընթացքում: «Նախորդ տարվա համեմատ աճը փաստացի կազմել է 14,5 տոկոս կամ 165,3 մլրդ դրամով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 2018թվականի տարվա ընթացքում Հարկային մարմնի կողմից հավաքագրված գումարները կազմել են տրիլիոն 68 մլրդ դրամ, շուրջ 194 մլրդ դրամով ավելի է 2017 թ․-ի համեմատ։ Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 335,3 մլրդ դրամ, որը 17,5 մլրդ-ով կամ 5,5 տոկոսով ավելի է։ Վերադարձը կազմել է 97 մլրդ դրամ»,-ներկայացրեց Դավիթ Անանյանը: Դավիթ Անանյանն անդրադարձավ նաեւ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին, որոնք վերջին շրջանում լայն քննարկումների եւ բողոքների առիթ դարձավ: «Հասարակության մոտ տպավորությունն է, որ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների ինվոյսը չենք համարելու որպես մաքսային ձեւակերպման համար հիմք եւ դա տարընկալման եւ տարընթերցման արդյունք է: Ես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ որեւէ բան չի փոխվել եւ մենք նախորդ տարի մայիսից անցում կատարեցինք ինվոյսային արժեքի եւ 2018թվականի երկրորդ կիսամյակից սկսած կարելի է ասել, որ մեկ մեքենայի մաքսազերծման արժեքը զգալիորեն նվազել է, որը արդյունք է նրան, որ մենք կիրառել ենք ինվոյսային արժեք, հունվարի մեկից ոչ մի բան չի փոխվել, պարզապես կիրառել ենք գործիք, որ անձինք, ովքեր մեքենա են ձեռք բերել դրսում, եւ ունեն արժանահավատ ինվյոս՝ ձեռք բերման, որեւէ խնդիր չունեն»,-ասաց ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը հայտնեց նաեւ ՊԵԿ-ում կշարունակվեն հեռացումները: «128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն, այսինքն` հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիվը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց Անանյանը։ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ 2 ամիս գնահատվել է այդ 580 աշխատակիցների կարողությունները. «Աշխատանքից ազատման ժամանակ, ցավոք, մենք շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև»։