Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մհեր Ենոքյանին դատապարտել է այն համակարգը, որը կոծկեց Պողոս Պողոսյանի սպանության գործը» (տեսանյութ)

Հասարակություն
mher

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տարօրինակ է համարում այն, որ Մհեր Ենոքյանի գործի հետ կապված հասարակությունը քննարկում է ներման հարցը. «Չէ որ սա արդարադատության խնդիր է, Մհերի դեպքում դուրս ենք եկել արդարադատության դաշտից»։ Ըստ նրա հանրությունը վարժվել է նրան, որ ներման հարցի քննարկումը մեծապես կապվում է քաղաքական գործերի հետ. «Մհեր Ենոքյանի գործը զուտ քրեական է, պետք է ուշադրություն դարձնել հենց արդարադատությանը»։ Նրա գնահատմամբ Մհեր Ենոքյանին դատապարտել է այն համակարգը, որը Պողոս Պողոսյանի սպանությունը կոծկեց. «Հանրությունը սա չի գիտակցում»։ Ցմահ ազատազրկվածների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը ընդգծում է, որ օրենքը թույլ է տալիս, որ ցմահ դատապարտյալները 20 տարի պատիժը կրելուց հետո կարող են դիմել ազատվելու համար. «Ցավոք այդ ինստիտուտը դեռ չի գործում»։ Նա ուշադրությունը հրավիրում է մի փաստի վրա. «Ներել, չներելու մասին չի խոսքը, ներում են նրան, ով մեղք է գործել և պատիժ չի կրել, մարդիկ 20 տարուց ավելի պատիժ են կրում»։ Նա օրինակ է բերում Սուրբ գիրքը. «Աստված մարդուն ապաշխարելու հնարավորություն է տվել, խոսքս միայն Մհեր Ենոքյանի մասին չէ»։ Ինչ վերաբերում է Ներել չներելու հարցն այսպես հանրային դարձնելուն նա կրկին օրինակ է բերում աստվածաշնչից. «Քրիստոսին հրապարակը դատեց, դատավորն ասում էր նա անմեղ է»։ Տեր Գրիգորի խոսքով այժմ ցմահ դատապարվածներից շատերն ապօրինի են կրում իրենց պատիժը. «Եղել է մահապատժի վճիռ, հետո երբ այն վերացել է Քոչարյանի որոշմամբ այդ մարդկանց պատիժը փոխարինել են»։ Քանդակագործ Վիգեն Ավետիսը այս աղմուկը նմանացնում է շոուի. «Էդ ստորագրահավաքները ինձ համար շատ վիրավորական են, ինչ է նշանակում ստորագրենք որ արդարություն լինի կամ ստորագրենք որ մարդը բերդում ծերությունից մահանա, եկեք մեզ վրա դատավորի դերը չվերցնենք»։