Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին

Սպորտ
a1esayan

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արցախ» թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը, բերման է ենթարկվել Արաբկիրի ոստիկանության կողմից: Ինչպես հայտնում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը, հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որից ժամանակ կրակոցներ են արձակվել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրելով անհրաժեշտ գործողություններ, բերման է ենթարկել կասկածյալներին: Նրանցից մեկը եղել է հենց Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Եսայանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:   https://www.youtube.com/watch?time_continue=72&v=G8ov6092ID4