Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է (տեսանյութ)

Հասարակություն
Qocharyan

«Գրավի միջնորդությունը, ըստ էության, դեռ չի քննվել, և դառնում է առարկայազուրկ որպես այդպիսին: Որովհետև եթե  բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ինքն իր մեջ պարունակում է առանձին գրավի միջնորդություն, և առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ»,- ասում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Վերջինս մանրամասնեց, որ եթե դատարանը մերժի ՀՔԾ-ի կալանքը երկարացնելու միջնորդությունը, ապա գրավի միջնորդության քննարկումը մինչև հունվարի 20-ը կդառնա առարկայական:  Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արգիշտի Կիվիրյանը գրառում էր կատարել, որում նշել էր, որ տարածված ձայնագրություններն ամբողջովին բավարար են, որպեսզի ցանկացած հեղինակավոր իրավաբանական կառույց Ռոբերտ Քոչարյանին ճանաչի քաղբանտարկյալ: Այն հարցին, «արդյո՞ք Քոչարյանի գործով Եվրոպական դատարան ուղարկվելիք բողոքի մեջ ներ են առնվելու այլ իրավաբանների և իրավաբանական կառույցների այսպիսի մոտեցումներն առ այն, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է» Օրբելյանն ի պատասխան ասաց, որ Եվրոպական դատարան ուղարկվելիք երրորդ բողոք-դիմումը, որ մշակման մեջ է, կախված է այսօրվա գործընթացի արդյունքներից, և չի բացառվում, որ ներառի եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալ լինելու տարրը: «Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ «ընկնում է» Ռոբերտ Քոչարյանը»,- եզրափակում է Օրբելյանը:     Հայցերի լսումն այսօր ավարտվեց։ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին, ժամը 17:30-ին: