Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Sevilla Open-ում այսօր հայ-իսպանական շախմատային հակամարտություններ են

Սպորտ
a1chess-sevilla

Իսպանիայում ընթացող շախմատի Sevilla Open միջազգային մրցաշարում հանդես եկող Հայաստանի շախմատիստները՝ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Գեւորգ Հարությունյանը, առայժմ գտնվում են առաջատարներին հետապնդողների թվում:  Կայացած հինգ տուրից հետո չինացիներ Դի Լին ու Տինջիե Լեյը, եւ լատվիացի Իլմարս Ստարոստիցը, վաստակած 5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մեր շախմատիստներն իրենց ակտիվում գրանցել են 4-ական միավոր եւ առայժմ կիսում են 9–15-րդ տեղերը: Կարեն Հ. Գրիգորյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Անատոլի Պոլիվանովի հետ, իսկ Գեւորգ Հարությունյանը հաղթեց իսպանացի Ռոյ Կալյեխասին: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կհանդիպի իսպանացի Սերխիո Պանոսի հետ, իսկ Գեւորգ Հարությունյանը նույն խաղաքարերով կմրցի իսպանացի Պաբլո Ինսայի հետ: