Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն ալեւս չի համբերում

Կարևոր լուրեր Սպորտ
a1mxitaryan-1501.

«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»: Այսօր իր անձնական սոցէջում այսպիսի գրառում է կատարել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագն անցած տարվա դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո արդեն ապաքինվել է եւ սկսել է մարզումները, սակայն դեռ շարունակում է մարզավիճակ հավաքել: Ըստ նախնական տվյալների, Հենրիխ Մխիթարյանը պետք է խաղադաշտ վերադառնար փետրվարի սկզբին, սակայն ապաքինումը բավականին արագ է ընթանում եւ արդեն այս ամիս նա հավանաբար կվերադառնա խաղադաշտ: «Արսենալը» առաջիկա հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին, «Չելսիի» հետ: Ապա հունվարի 25-ին լոնդոնիցները գավաթային խաղ կանցկացնեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 29-ին սեփական դաշտում կընդունեն «Կարդիֆին»: