Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կվերսկսվի վաղը

Հասարակություն
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև վաղն առավոտյան ժամը 11:00-ն:  Հայտնեցին, որ  նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Ինչպես արդեն հայտնի է, նիստում առաջինը քննարկվել է միայն ՀՔԾ-ի միջնորդությունը՝ կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտապանների միջնորդությունը գրավով ազատելու վերաբերյալ քննարկվի վաղը՝ հունվարի 16-ին ժամը 11:00-ից մեկնարկելիք դատական նիստում:  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմն առարկություններ է ներկայացրել քննիչի միջնորդության դեմ եւ ներկայացրել մարտի մեկից առաջ տեղի ունեցած հանրահավաքներից որոշ տեսանյութեր։ Դրանցից մեկում, ըստ Ալումյանի, ցուցարարների մեջ կանգնած մի քաղաքացիական հագուստով անձ  կրակում է ոստիկանների ուղղությամբ։ Պաշտպանի փոխանցմամբ` այսօր տեղեկացել են, որ այդ տեսանյութը մինչ այդ էլ եղել է քննիչի մոտ։ Ավելին, վերջինս այն արդեն ուղարկել է փորձաքննության։ Քոչարյանի պաշտպանները կշարունակեն առարկություններ ներկայացնել վաղը։