Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեգնաձորցի մանրավաճառները դեմ են նոր սերնդի ՀԴՄ-ներին

Հասարակություն
hdm

Եղեգնաձորցի մանրավաճառները դեմ են նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաներին։  «Ա1+»-ի հետ զրույցում անհատ ձեռներեց Հարություն Շահբազյանը նշեց, որ դրանք թանկ արժեն։  «Թող կառավարությունը իր վրա վերցնի հաշվիչ մեքենայի գումարի 60% և 40% վճարի ձեռնարկատերը: Քանի որ այն 2018թ արժեր 60000 դրամ, իսկ հիմա արժե 160000 դրամ:Կոչ ենք անում մարզի և քաղաքի ձեռնարկատերերին հրաժարվելու վճարել հաշվիչ մեքենայի ամբողջական գումարը կամ մատչելի դարձնել, որպեսզի կարողանան ի վիճակի լինել վճարելու անհատ ձեռնարկատերերը»,- ընդգծեց նա։ Ըստ նրա՝ ինքն օրական 8-12 000 դրամ է աշխատում,  ծախսերն էլ շատ են, այդքան գումար վճարել ի վիճակի չէ։ Հարություն Շահբազյանը հայտնեց, որ պատրաստվում են հունվարի 21-ին Վայոց Ձորում բողոքի ակցիա անցկացնել, պատրաստ են նույնիսկ ճանապարհ փակել, նույնիսկ Երևան հասնել, միայն թե իրենց խնդիրը լուծվի։ Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից   պարտադիր է  նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը։