Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խայտառակ քվեարկություն էր. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan-1

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակի քվեարկությունը խայտառակություն որակեց:  «Դա ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք բերել ենք, թե ինչու Թանդիլյանը պետք է լինի ԱԺ փոխնախագահ, դրանք որևէ կերպ չեն հերքվել», - ասաց նա։ Նա նաեւ ավելացնում է՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ: Մարուքյանը կասկածներ ունի, որ Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։ Նա նաեւ չբացառեց, որ միգուցե քվեարկողը իրենց նախկին կուսակից Հայկ Կոնջորյանն է: Նշենք, որ Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել էր 19 պատգամավոր, այն դեպքում երբ  ԼՀԿ-ի պատգամավորների թիվը 18 է: